«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտահոգված է ԼՂ շփման գծում իրավիճակի սրման առնչությամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտահոգված է ԼՂ շփման  գծում իրավիճակի սրման առնչությամբ
12.04.2016 | 10:53

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Երևան ժամանած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանին և նրան է ներկայացրել ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքները՝ կարևորելով ռազմական գործողությունների անթույլատրելիության մասին միջազգային հանրության հստակ դիրքորոշումը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը խոր մտահոգություն է հայտնել հակամարտության գոտում իրավիճակի սրման առնչությամբ՝ նշելով, որ ՄԱԿ-ն իր միասնական դիրքորոշումն արտահայտել է՝ անվերապահ աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին։ Հանդիպման օրակարգում էին Մերձավոր Արևելքի զարգացումները, միգրացիոն ճգնաժամին առնչվող խնդիրներ։
Զրուցակիցները քննարկել են ՄԱԿ-ում Հայաստանի ներգրավվածությանը վերաբերող հարցեր, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը: Հանդիպումից հետո ստորագրվել են Հայաստանի և ՄԱԿ-ի միջև առաջիկա չորս տարիներին տարբեր ոլորտներում համագործակցության փաստաթղթեր՝ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գործողությունների, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գործունեության ծրագրերը:

Դիտվել է՝ 1817

Մեկնաբանություններ